Արցախում պետությունից 52,5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Գ.Ն-ի միջև կնքվել էր պայմանագիր, որի համաձայն նախարարությունը ստանձնել էր Գ.Ն.-ին 52.500.000 ՀՀ դրամ գումար տրամադրելու պարտականություն, իսկ վերջինս պարտավորվել էր այն օգտագործել ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում ստեղծվող թռչնաբուծարանի համար «Լոման Բրաուն» ցեղի հարյուր քսան օրական 15.000 թև հավեր ձեռք բերելու և թռչնաբուծարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար, սակայն Գ.Ն.-ն խաբեության և ձևավորված վստահությունը չարաշահելու եղանակով ստացել ու հափշտակել է հիշյալ 52.500.000 դրամ գումարը՝ այդ կերպ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:
Նկարագրված դեպքի առթիվ 19.04.2022թ. հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափով), իրականացվում է հետաքննություն:
Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արցախում պետությունից 52,5 մլն դրամ հափշտակելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/Ytoe0bZ
via IFTTT