Հարգելի Ընթերցողներ, տեղեկացնում ենք որ մեզ կարող եք հետևել Այս հասցեով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը, հնարավոր անհարմարությունների համար
Գառնի Լոսյոն

Նոր կայք

Հարգելի Ընթերցողներ, տեղեկացնում ենք որ մեզ կարող եք հետևել http://norutyunner.hostei.com/ հասցեով:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը, հնարավոր անհարմարությունների համար

Սիլվա Հակոբյանի համերգը նախատեսված է ապրիլի 24-ի նախօրեին

Կրասնոդարի փողոցներում արդեն մի քանի օր է փակցված են երգչուհի Սիլվա Հակոբյանի համերգի մասին ազդարարող պաստառներ։ Ըստ «Երկրամաս» թերթի, համերգի օրը կազմակերպիչները նշել են ապրիլի 23-ը՝ հաշվի չառնելով, այն հանգամանքը, որ 1915-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունները Կրասնոդարի հայ համայնքը, Սփյուռքի այլ համայնքների նման, սկսում է ապրիլի 24-ից մեկ շաբաթ առաջ։

«Հայտնի է, որ հայկական շատ համայնքներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ապրիլի 24-ից մի քանի օր առաջ են սկսվում։ Կազմակերպվում են համաժողովներ, թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ, լուսանկարչական ցուցահանդեսներ, ոգեկոչման երիտասարդական ջահերով երթեր։ Շատ երկրներում ապրիլի 24-ին նախորդող շաբաթը պետական մակարդակով հայտարարվում է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ»։ Զարմացնում է այն փաստը, որ այս ամենը չգիտեն Հայաստանի շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք իրենց չմտածված գործողություններով վարկաբեկում են հայ համայնքի եւ հրավիրվող «աստղերի» հեղինակությունը»,- գրում է թերթը։

Թերթը նշում է, որ ներկայումս համայնքի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները նշված խնդրի վերաբերյալ դեռ չեն արտահայտել իրենց կարծիքը, սակայն, եթե կազմակերպիչները չփոփոխեն համերգի անցկացման օրը, ապա համայնքի բացասական արձագանքն իրեն սպասեցնել չի տա։

Լամպեդուզա կղզու մոտ կործանվել է լիբիական նավակ. անհայտ կորել է լիբիացի 150 փախստական

Այսօր իտալական Լամպեդուզա կղզու մոտ, ուր վերջին մի քանի ամիսներին տեղափոխվում են թունիսցի և լիբիացի բազմաթիվ փախստականներ, խորտակվել է Հյուսիսային Աֆրիկայից դեպի Եվրոպա ուղևորվող նավակը: Այս մասին Reuters գործակալությանն են հայտնել Իտալիայի առափնյա պաշտպանության ծառայության ներկայացուցիչները:

Դեպքը տեղի է ունեցել կղզուց 40 կմ հեռավորության վրա: Անհայտ կորած է համարվում 150 մարդ: Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 47 հոգու: Փրկարարական աշխատանքներին խանգարում են ալեկոծությունը և ուժեղ քամին:

Հայտնի է, որ Լիբիայի ներքաղաքական լարվածության սկզբից ի վեր Լամպեդուզա է տեղափոխվել 18 հազար լիբիացի` տեղի բնակչության թիվը գերազանցելով շուրջ երեք անգամ:

Հացպանյանն արժանանում է նման վերաբերմունքի իր սկզբունքայնության համար

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար՝ դեռևս 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում պետք է ազատ արձակված լիներ:

Սակայն ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվեցին նրան ազատ արձակել: Այն ժամանակ էր արդեն պարզ, որ Հացպանյանի նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի նա հնարավորինս երկար մնա ազատազրկման մեջ: Հետագայում էլ առանց հիմնավոր պատճառների մերժեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել: Պարզ է, որ քաղբանտարկյալն այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի ու ցուցաբերած սկզբունքայնության համար:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վերաբերմունքը Սարգիս Հացպանյանի և մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ և իր զորակցությունն է հայտնում նրանց»,-ասված է հայտարարության մեջ։

Այսօր կկայանա առաջին համատեղ հայ-ռուսական «Կուկարաչա» 3D ֆիլմի շնորհանդեսը

 Այսօր ժամը 20։00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա առաջին հայ-ռուսական համատեղ լիարժեք եռաչափ ֆիլմի (3D)՝ «Կուկարաչա»-ի շնորհանդեսը։ Ֆիլմը ստեղծվել է «TouchFX» անիմացիոն ստուդիայի և «Paradise» ընկերության կողմից։
«Կուկարաչա»-ի ստեղծման աշխատանքները տևել են մոտ 4 տարի։ Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը տեղի է ունեցել Մոսկվայում մարտի 24-ին և մեկ շաբաթվա ընթացքում արդեն 1 միլիոն դոլարի շահույթ է բերել։ Իսկ ընդհանուր Ֆիլմի ստեղծման աշխատանքների վրա ծախսվել է 4,5 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին տեղեկացրեցին լրագրողներին այսօր հրավիրված ասուլիսում «TouchFX» անիմացիոն ստուդիայի տնօրեն և ֆիլմի պրոդյուսեր Վահե Սարգսյանը և «TouchFX»-ի տեխնիկական տնօրեն Վարդան Կարապետյանը։
«Սա առաջին լիարժեք 3D ֆիլմն է, այն իր մեջ ներառում է եռաչափ ֆիլմերի բոլոր տեխնիկական ատրիբուտները։ Երբ մենք նոր սկսեցինք աշխատել ֆիլմի վրա, շատերը թերահավատ էին այն առումով, թե կկարողանանք արդյոք այն ավարտին հասցնել»,- ասաց Վահե Սարգսյանը։
«Կուկարաչա» ֆիլմը խավարասերների մասին է։ Այն սիրո, ընկերության և հաղթանակի մասին է։ Ինչպես նշեց Վահե Սարգսյանը, ֆիլմը ցույց է տալիս, որ անգամ խավարասերները կարող են բարի լինել և պարտադիր չէ մարդու մասին դատել միայն արտաքինից։ Կուկարաչա անվանումը իսպաներենից թարգմանաբար նշանակում է «խարտյաշ խավարասեր»։
«Ինչպես ասում են ամենադժվարը սկսելն է։ Իրականում Հայաստանում կա լուրջ պոտենցիալ, լավ երիտասարդ մասնագետներ։ Հայաստանում կինոն նոր է շունչ առնում»,- ավելացրեց Վահե Սարգսյանը։
«Կուկարաչա» առաջին հայ-ռուսական համատեղ 3D Ֆիլմի տևողությունն է 77 րոպե, կինոթատրոններում այն կցուցադրվի 3 շաբաթ։ Տոմսերի գինը կլինի 1000-2000 դրամ։

Հայաստանն առանց ինտերնետի էր մնացել 75-ամյա կնոջ պատճառով

Մարտի 28–ին Հայաստանը մի քանի ժամով առանց ինտերնետի էր մնացել Վրաստանի 75-ամյա մի քաղաքացու պատճառով։

75 ամյա ծեր կինն արդեն ընդունել է «Տելեկոմ երկաթգծի» օպտիկամանրաթելային կաբելային մագիստրալի վնասման մեջ իր մեղքն ու պատմել է, որ Վրաստանի Մցխեթի շրջանի Քսանի գյուղում պղինձ է փնտրել և, պեղումների ժամանակ, վնասել մալուխը։
Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ Վրաստանի Քրեական օրենսգրքի187 հոդվածի հատկանիշներով (ուրիշի գույքը վնասելը, կամ ոչնչացնելը, որը զգալի չափերի վնաս է հասցրել), որը նախատեսում է 1–3 տարվա ազատազրկում։

Ոստիկանությունում շարունակվում են կադրային փոփոխությունները

Ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել է ոստիկանության Ավանի բաժանմունքի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Իսրայելյանը: ՀՀ ոստիկանապետի հրամանով Ա.Իսրայելյանը նշանակվել է Աշտարակի բաժնի պետ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով` ոստիկանության փոխգնդապետ Աշոտ Շամիրյանը նշանակվել է Ավանի բաժանմունքի պետ` ազատվելով ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի պետի պաշտոնից:

Այս պահին ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցներին Երեւանի փոխոստիկանապետ, գնդապետ Աշոտ Միրիջանյանը եւ Նոր-Նորք վարչական շրջանի ոստիկանապետ, գնդապետ Մուշեղ Օհանյանը ներկայացնում են Աշոտ Շամիրյանին:

Գիտենք՝ շուտով բոլորս էլ մեռնելու ենք. «Ֆուկուսիմայի» փրկարարներ


Երկրաշարժից և ցունամիից մեծապես վնասված ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում արդեն երրորդ շաբաթն է՝ շարունակվում են փրկարարական աշխատանքները։ Այս ողջ շրջանում այստեղ աշխատել են հարյուրավոր մարդիկ, որոնց համաշխարհային մամուլը կոչում է «ատոմային սամուրայներ» և «կամիկաձեներ»։

Ինչպես նկատում է news.mail.ru կայքի վերլուծաբանը, արևմտյան մամուլը պարբերաբար ընդգծում է, որ այս մարդիկ գիտակցաբար իրենց կյանքն են վտանգում, քանի որ գիտեն, որ մարդկանց ռադիացիայից փրկելն իրենց պարտքն է։
«Նրանցից շատերը կամավորներ են։ Ոմանք այս աղետի հետևանքով կորցրել են իրենց ընտանիքն ու աշխատանքը, այնպես որ՝ այս աշխատանքը նրանց հուսահատության դրսևորումն է. նրանք այլևս կորցնելու բան չունեն։ Այնուամենայնիվ, աշխատողների մեջ կան այնպիսիք, որ այստեղ են քաղաքացիական կոչումով։ Նրանք ունեն մտերիմներ և հարազատներ, սակայն պարտքը նրանց համար առավել է ամեն ինչից։ Նրանք գրեթե ոչ մեկի հետ չեն շփվում, որ ավելորդ խուճապի առիթ չտան։ Ստանալով ճառագայթման մահացու չափաբաժին՝ նրանք գիտեն, որ շուտով մեռնելու են։ Խոսքը նույնիսկ ոչ թե տարիների, այլ՝ ամիսների կամ շաբաթների մասին է։ Սակայն որպես իսկական սամուրայ՝ իրենց պարտքը կատարելու համար նրանք պատրաստ են մահվան»,- նշում է հոդվածագիրը։

Անցյալ գիշեր ամերիկյան Fox News հեռուստաալիքը ցուցադրեց մի լրագրողի զրույց աշխատողներից մեկի մոր հետ։ Ըստ փրկարարի մոր՝ իր տղան և նրա ընկեր-աշխատողները հանգիստ են վերաբերվում այն մտքին, որ իրենց մահը շուտով վրա է հասնելու։

Այսպիսով, չնայած «Ֆուկուսիմա» ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power Company (TEPCO) կազմակերպության բազմաթիվ հավաստիացումներին, որ իրավիճակը վերահսկվում է, և բժիշկները պարբերաբար քննում են աշխատողներին, նրանց ստացած ճառագայթման չափաբաժինը մահացու է։ Սովորաբար, տարեկան ճառագայթման վերին սահմանը 100 միլիզիվերտն է, իսկ հիմա ատոմային ռեակտորներից արտահոսած ջրի մեջ ռադիացիան հասնում է հազար միլիզիվերտի, և այն անընդհատ ավելանում է։ Պաշտոնական տվյալներով՝ ռադիոակտիվ այրվածքներ ստացել է արդեն 21 մարդ։

Այժմ տեղում աշխատում է 700 մարդ, որոքն այնտեղ սնվում և գիշերում են։ Նրանց աշխատանքային օրը տևում է 10։00-ից մինչև 17։00-ը։ Իսկ առավել վտանգավոր գոտիներում լինելը սահմանափակվում է մինչև 15 րոպե։

Կրասնոդարում կովկասցի աշակերտը ատրճանակը ձեռքին ծաղրում է ուսուցչին (վիդեո)

Օրերս ինտերնետում` YouTube կայքում սկանդալային տեսանյութ է հայտնվել, որը շատ բուռն արձագանք է գտել համաշխարհային ցանցում: Ֆիզիկայի դասի ժամանակ բջջային հեռախոսով արված տեսանյութում երեւում է, թե ինչպես կովկասցի աշակերտը ատրճանակը ձեռքին խուլիգանական արարք է թույլ տալիս ու հայհոյում, առաջ բերելով աշակերտների ծիծաղը: Դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարում, 11-րդ դասարանում, սակայն չի նշվում դպրոցի համարը, հաղորդում է NEWSru.com-ը:

«Կոմսոմոլսկայա պրավդան» նշել է, որ խուլիգանին անունն է Ռամիս Չանդրան, ով դպրոցն ավարտել է նախորդ տարի: Թրթը դիմել է ոստիկանություն, որտեղ այդ գործով զբաղվել են չկամությամբ:

Չանդրան հիմա սովորում է Կուբանի գյուղատնտեսության համալսրանի առաջին կուրսում: Նրա մայրը հայտարարել է, որ այդ տեսանյութն արվել է դպրոցական KBH-ի համար, որը վերաբերել է հանդուրժողականության դասերին: Մոր խոսքով, դա կատակ է եղել, որը լրատվամիջոցները չեն հասկացել, իսկ ատրճանակն ուղղակի կրակայրիչ է եղել:

Ինքը` Ռամիսը թերթին ասել է, որ «դա հումոր է եղել»:

Ոստիկանները թերթին պատմել են, որ տեսանյութից դատելով, ատրճանակը գազային է, որը կրելու համար թույլտվություն չի պահանջվում:

Ավելի ուշ թերթը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Կրասնոդարի թիվ 93 դպրոցում:

Նոր երկրաշարժ Ճապոնիայում

Այսօր 5 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայում: Տուժածների և ավերածությունների մաին տեղեկություններ չկան։ Ստորգետնյա ցնցումների պատճառով կանգնեցվել են երկրի հյուսիս շարժվող «Սինկանսեն» ճեպընթաց գնացքները։Ճապոնիայի ազգային օթերևութաբանական վարչության տվյալներով, ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայում՝ 50 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումներն զգացել են Ճապոնիայի 43 պրեֆեկտուրաներից 13-ի բնակիչները։

Նշենք, որ մարտի 11-ի հզոր երկրաշարժին եւ ցունամիին զոհ էր գնացել 11 800 մարդ։ Ոստիկանության տվյալներով, անհետ կորած է համարվում 15 540 մարդ։

Արգենտինայի դատարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ որոշում է ընդունել

Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն երեկ վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկեւկես միլիոն հայերի», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

Սա աշխարհում առաջին դատական որոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ուր օգտագործվում է համաշխարհային իրավասությունը:
Թուրքիայի դեմ ցեղասպանության դատապարտումը պատժիչ բնույթ չունի, այն միայն դեկլարատիվ է, սակայն որոշումը կարեւոր նախադեպ է միջազգային ատյաններին դիմելու համար:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, գոհունակություն հայտնելով դատարանի որոշման առնչությամբ, ասել է, որ Արգենտինայի արդարադատությունը, դատապարտելով պետական ահաբեկչությունները, պաշտպանել է ճշմարտության իրավունքը, ինչը թույլ է տալիս քանդել ճշմարտությանն ու արդարությանը հակասող քաղաքական շահերով կառուցված լռության պատը:
Թուրքիայի դեսպանությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Անտիվիրուսի տեսքով վիրուսը վարակել է շուրջ 2 մլն կայք

Անտիվիրուսի անվան տակ թաքնված ծրագիրը վարակել է շուրջ 2 մլն կայք եւ շարունակում է տարածվել։ Այս մասին հայտնում է վեբ-անվտանգության ոլորտի Websense Security ընկերությունը։

Մասնագետների տվյալներով, այդ վիրուսով վարակվել են երաժշտական խոշորագույն Apple iTunes online- խանութի մի քանի էջեր։ Վիրուսին տրվել է LizaMoon անունը։ Վնասակար սկրիպտը ներթափանցում է կայքի կոդի մեջ, օգտագործողին ուղղորդում կեղծ անտիվիրուսային defender-uqko.in կայք, որն առաջարկում է անտիվիրուս ներբեռնել։

Հաղորդվում է, որ վարակված կայքերի կեսը գրանցված է ԱՄՆ-ում։

Ապրիլի 2-ը Մանկական գրքի միջազգային օրն է

Ի պատիվ դանիացի արձակագիր և բանաստեղծ, աշխարհահռչակ հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի, ով ծնվել է 1805 թ.ապրիլի 2-ին, 1967 թ-ից այս օրը նշվում է որպես Մանկական գրքի միջազգային օր: Օրը նշվում է նաև Հայստանում: Մի քանի տարի շարունակ ապրիլի սկիզբը նշանավորվում է Մանկապատանեկան գրքի շաբաթով: Այս տարի էլ Գրողների միության և Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի նախաձեռնությամբ գրական-երաժշտական միջոցառումներ են մեկնարկել:

Վազգեն Խաչիկյանի վիճակը ծանրացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը, հղում անելով Hetq.am կայքին, գրում է.
«Մարտի 30-ին` երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը հարազատների ուղեկցությամբ տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Կենտրոնի փոխտնօրեն Հովիկ Ավետիսյանի ասելով` հարազատները չեն ասել` որտեղից են բերել նրան և ինչ վիճակով: Կլինիկա ընդունվելու պահին հիվանդը գանգատվել է սրտխառնոցից: Ունեցել է գիտակցության խանգարում: Բժշկի փոխանցմամբ` արյան զարկերակային ճնշումը եղել է նորմալ, սրտի աշխատանքն ու շնչառությունը` ռիթմիկ: «Հիվանդի մոտ ուղեղային երևույթներ են եղել»,-ասում է Հ. Ավետիսյանը: Ալավերդու բժշկական կենտրոնում ախտորոշել են անհայտ ծագման կոմատոզ վիճակ (գիտակցության խանգարում), գլխուղեղի արյան շրջանառության խանգարում (հստակ չէ): Նման երևույթներով հիվանդության պատճառը կլինիկորեն պարզելու հնարավորություն չունենալով` մարտի 31-ին` ժամը 12:00-ի սահմաններում, Վազգեն Խաչիկյանը Ալավերդու կենտրոնի շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» հիվանդանոց»:

«Հայկական ժամանակ». Ոստիկանության աշխատակիցներին հրահանգում են ազատման դիմումներ գրել

Ըստ «ՀԺ»-ին հասած լուրերի, ՀՀ ոստիկանության աշխատակիցներից` հիմնականում շարքային անձնակազմից, ղեկավարությունը պահանջում է աշխատանքից ազատվելու դիմում գրել եւ առանց ամսաթիվը նշելու` սոտրագրված հանձնել իրենց:

«Այս երեւույթը ուղղակի կապված է ոստիկանության շարքային աշխատակիցների շրջանում օրեցօր ահագնացող դժգոհությունների հետ: Թանկացումների արդյունքում ոստիկանները եւս` մյուս քաղաքացիների պես չեն կարողանում իրենց սոցիալական խնդիրները լուծել: Բացի այդ, ոստիկանների աշխատավարձը վերջին երեք ամիսներին սկսել են ուշացումով վճարել: Մյուս կողմից, ոստիկաններին ստիպում են քաղաքացիներին ահաբեկել, որպեսզի չմասնակցեն Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին: Սակայն ոստիկանների շրջանում սկսել են խոսել, թե առանց քաղաքական փոփոխության կյանքը չի կարող լավանալ: Ադյունքում, ՀՀ ոստիկանության ղեկավարությունը դիմել է «դիմումների» մեթոդին: Բայց ոստիկանությունում համոզված են, որ այս քայլը հակառակ ազդեցություն է ունենալու, եւ համակարգը մի օր ուղղակի պայթելու է»:

Ստեփանակերտը նոր օդանավակայան կունենա. Նախորդը քանդել էին ազերիները

«Ազգ» թերթը գրում է, թե Ստեփանակերտի օդանավակայանը կգործի:

Ավելի ճիշտ` կվերագործարկվի: Քանի որ Արցախի մայրաքաղաքը նախկինում էլ օդանավակայան ուներ: Այն ավերվել է 1992թ. փետրվարին: Այսօր ամեն ինչ վերականգնված է: Անշուշտ` նորովի: Օդանավակայանը պատրաստվում է ընդունել առաջին թռիչքը:
Այս իրավիճակում միակ արտառոցն այն է, որ շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում կարողանում են ոչ միայն օրախնդիր հարցեր լուծել, այլեւ ժամանակակից օդանավակայան կառուցել: Որպեսզի արտաքին աշխարհի հետ մի հուսալի կապ էլ ունենանք:
Ըստ էության, հենց դա է, որ հավասարակշռությունից հանել է Ադրբեջանի իշխանություններին: Դա ակնհայտ է: Չէ՞ որ պաշտոնական Բաքուն սեփական հպատակներին զօրուգիշեր «համոզում է», որ ԼՂ-ում «մարդիկ ապրում են կիսաքաղց», որ «նրանք, ահա-ահա հարուստ Ադրբեջանը կգերադասեն աղքատ Հայաստանից»: Եվ նման այլ «ճշմարտություններ»:
Ու հանկարծ «պարզ երկնքում ամպրոպ է ճայթում». հասարակությանը հայտնի է դառնում, որ իրականում ԼՂ-ն պատրաստվում է օդանավակայան շահագործել: Իսկ դա բավական է, որպեսզի Ադրբեջանում մարդիկ հասկանան, որ իշխանություններն իրենց խաբել եւ շարունակում են խաբել»,-գրումէ «Ազգը»:

Գովազդ

Գառնի Լոսյոն