Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հայ ըմբիշները արժանացել են ոսկե մեդալների

Տեղադրվել է6:07 PM

Սլովենիայում ավարտվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Գրան պրի մրցաշար, որին մասնակցում էին նաև Հայաստանի չորս ներկայացուցիչներ։
Ոսկե մեդալների են արժանացել 55կգ Ռոման Ամոյանը և 84կգ Արթուր Շահինյանը, իսկ 60կգ Վահան Ջուհարյանը և 74կգ Արսեն Ջուլֆալակյանը նվաճել են բրոնզե մեդալներ։ Մրցաշարին մասնակցել են 14 երկրների ներկայացուցիչներ։Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մի շարք այլ թեկնածուներ հանգստյան օրերերին ելույթ ունեցան Մինսկում կայացած աշխարհի գավաթի խաղարկությանը։
Ավելացնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատար ըմբիշ Յուրի Պատրիկեև (120կգ) այս օրերին գտնվում է հայրենի Կրասնոդարում, որտեղ պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը։

Share |

Գովազդ