Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Զոհված զինծառայողի հայրը հացադուլ հայտարարեց. եթե մինչեւ մայիսի 8-ը Փաշինյանին չձերբակալեն, նա հրկիզելու է իրեն

Տեղադրվել է12:46 PM

44-օրյա պատերազմի ընթացքում Մատաղիսում զոհված ավագ լեյտենենատ Լեւոն Ավետիսյանի հայրը՝ Միսակ Ավետիսյանը, այսօր՝ ապրիլի 25-ին, հացադուլ է հայտարարել մինչեւ մայիսի 8-ը։ Նա Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց, որ պահանջում է ՀՀ դատախազությունից եւ ԱԱԾ-ից՝ ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Այդ ստոր արարածը հայտարարություն արեց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել, այս նույն պայմանները լիներ, բայց թույլ տվեց, որ պատերազմը շարունակվի, մի բան էլ ավելին, կոչով էր դիմում, թե գնացեք, տունն ինչ ունեք, հագեք, պահեք մինչեւ վերջ։ Երեւի ավելի պինդ մարդիկ կան, բայց ես չէ, չեմ կարող նայել՝ ինչպես է Հայաստանը կործանվում։ Ես գնում եմ ծայրահեղ քայլի, հայտարարում եմ մինչեւ մայիսի 8-ը հացադուլ։ Ուզում եմ դիմել ՀՀ դատախազությանը, ԱԱԾ-ին, որ ձերբակալեն դավաճանին, Հայաստանում վարչապետ նստած այդ թշնամու գործակալին։ Այս կերպ էլ հնարավոր չի ապրել։ Ես չեմ կարող պատկերացնել, թե էլ ինչ կարող է լինել, որ մենք ձերբազատվենք այդ վարչապետ կոչեցյալից»,- ասաց Միսակ Ավետիսյանը։

Նա հույս հայտնեց, որ մինչեւ մայիսի 8-ը իրավապահները կձերբակալեն Փաշինյանին, հակառակ պարագայում, մայիսի 8-ին՝ Հանրապետության հրապարակում ինքն իրեն կհրկիզի. «Դիմում եմ բարձրաստիճան սպաներին, գեներալներին՝ եթե թանկ է ձեզ համար սպայի կոչումը, դուք նույնպես կմիջամտեք, գոնե այդ օրը»։

The post Զոհված զինծառայողի հայրը հացադուլ հայտարարեց. եթե մինչեւ մայիսի 8-ը Փաշինյանին չձերբակալեն, նա հրկիզելու է իրեն appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/6wPLDGb
via IFTTT

Share |

Գովազդ