Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ճապոնիան նոր աղետի եզրին. Հանրահայտ Ֆուձիյաման արթնացել է

Տեղադրվել է1:43 PM

Ճապոնիան հայտնվել է նոր աղետի եզրին. երկրում 13 հրաբուխ է արթնացել, որոնց թվում է նաև հանրահայտ Ֆուձիյաման։ Ինչպես գրում «Նովայա Պոլիտիկա» ինտերնետ ամսագիրը` վկայակոչելով «Ռոսբալտին», հրաբխագիտության խնդիրներով զբաղվող համալսարանի պրոֆեսոր Սիձուոկսկիի խոսքով, «սեյսմիկ ալիքների ազդեցության տակ, կուտակված լավան արթնացել է և բազմաթիվ երկրաշարժների առիթ դարձել հրաբխի շուրջը»: Նրա կարծիքով, մի կողմից հզոր երկրաշարժը, մյուս կողմից երկարգնդի կեղևի փոփոխությունը, Ճապոնիայի արևելյան մասում վիճակն անկայուն են դարձրել:։

Նշենք, որ վերջի տվյալներով 11004 մարդ է զոհվել մարտի 11-ի Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից, որին հաջորդեց ավերիչ ցունամին։ Զոհերի թիվն անցնում է 9 հազարից, իսկ անհետ կորածների թիվը հասնում է 17339-ի։

Share |

Գովազդ