Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Մայր Հայաստան հուշակոթողի կրակը կրկին կվառվի

Տեղադրվել է12:22 PM

Մեր ունեցած տեղեկություններով վերջերս «Ռուսաստան-Հայաստան» բարեկամական խմբի պատգամավորական պատվիրակության հետ Հայաստանում գտնվող  «Եդինայա Ռոսիյա» կուսակցության «Մոլոդայա գվարդիա» երիտասարդական շարժման ներկայացուցիչները,  կիսվելով  իրենց տպավորություններով Հայաստանի մասին, նաև  խնդրանք են փոխանցել Գագիկ Ծառուկյանին, որ Մայր Հայաստանի հուշարձանին հարակից հիշատակը հավերժացնող կրակը շարունակվի վառվել:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը տեղում լուծել է հարցը` հանձնարարելով հնարավորինս սեղմ ժամկետներում պայմանագիր կնքել ու պահանջված գումարը վճարել, որպեսզի կրակը վառ պահվի:







Հիշեցնենք որ «Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950թ. նոյեմբերի 29-ին Հաղթանակ զբոսայգում: Հեղինակը ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն է: Պատվանդանի վրա տեղադրվել էր ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Սերգեյ Մերկուրովի հեղինակած Ի. Ստալինի 17 մետր բարձրության պղնձե կոփածո արձանը: 1951թ. հեղինակներն արժանացել են ԽՍՀՄ պետական մրցանակի: 1962թ. հանվել է Ի. Ստալինի արձանը: 1967թ. տեղադրվել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանի հեղինակած 22 մետր բարձրության պղնձե կոփածո ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ արձանը:

Հուշահամալիրը նախագծվել է հայկական եկեղեցու կառուցվածքով, ընդհանուր բարձրությունը 52 մետր է: 1970թ. բացվել է Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945թթ. թանգարանը: 1995թ. այն վերանվանվել է ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ զինվորական թանգարանի և անցել ՀՀ ՊՆ ենթակայության ներքո: Թանգարանը հիմնականում արտացոլում է 2 թեմա` Հայ ժողովրդի մասնակցությունը 2-րդ համաշխարհային պատերազմին և Արցախյան ազատագրական պատերազմ:

Share |

Գովազդ