Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների առաջնորդների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման շուրջ։
Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ հանդիպում անցկացնել։ Կողմերը քննարկել են նաև հումանիտար խնդիրների լուծման, ինչպես նաև խաղաղ բանակցությունների նախապատրաստման հետ կապված հարցեր:
The post Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման հանձնաժողովի կառուցվածքի շուրջ appeared first on Armavir News.
Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/cgmek7X
via IFTTT