Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հացպանյանն արժանանում է նման վերաբերմունքի իր սկզբունքայնության համար

Տեղադրվել է4:45 PM

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտի մասնակից, քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը, որ ազատազրկման է դատապարտվել իր ծավալած հրապարակային քաղաքական գործունեության համար՝ դեռևս 2009թ. ամռանը հրապարակված համաներման արդյունքում պետք է ազատ արձակված լիներ:

Սակայն ՀՀ իշխանությունները արհեստական ու մտացածին պատճառաբանություններով հրաժարվեցին նրան ազատ արձակել: Այն ժամանակ էր արդեն պարզ, որ Հացպանյանի նկատմամբ առանձնահատուկ չարությամբ լցված իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի նա հնարավորինս երկար մնա ազատազրկման մեջ: Հետագայում էլ առանց հիմնավոր պատճառների մերժեցին նրան պայմանական վաղակետ ազատ արձակել: Պարզ է, որ քաղբանտարկյալն այս վերաբերմունքին արժանանում է իր անկոտրում կամքի ու ցուցաբերած սկզբունքայնության համար:

Հայաստանի քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն դատապարտում է գործող իշխանությունների այս քինախնդիր վերաբերմունքը Սարգիս Հացպանյանի և մյուս քաղաքական բանտարկյալների նկատմամբ և իր զորակցությունն է հայտնում նրանց»,-ասված է հայտարարության մեջ։

Share |

Գովազդ