Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Խափանվել էր Հայաստանն ինտերնետով ապահովող մալուխը

Տեղադրվել է8:09 PM

Վրաստանի տարածքում տեղի ունեցած վթարի պատճառով, այսօր մոտ ժամը 19:00-ից Հայաստանում գրեթե անհնար էր օգտվել ինտերնետ ծառայությունից: 

Ինչպես տեղեկացնում է Times.am գործակալությունը, վթար էր տեղի ունեցել Հայաստան եկող երկու մալուխների վրա: Վրացի մասնագետները մոտ երկու ժամ աշխատել են խնդիրները վերացնելու ուղղությամբ, որի արդյունքում կապը Հայաստանում վերականգնվել է: 

Հիշեցնենք, որ Հայաստան մեծածախ ինտերնետ ներկրում են միայն երեք ընկերություններ՝ «ԱրմենՏելը», Fiber FiberNet Communications-ը և GNC-Alfa-ն: Բոլոր նշված ընկերությունները վթարի ժամանակ օգտվել են պահուստային կապուղիներից: 

Share |

Գովազդ