Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Orange-ը ներկայացրել է Sony Ericsson-ի նոր սմարթֆոնները

Տեղադրվել է8:43 AM

Orange-ն այսօր իր հաճախորդներին է ներկայացրել երկու նոր Sony Ericsson մոդելներ: Սրանով Orange Արմենիան և Sony Ericsson­ն ավելի բարձր մակարդակի են հասցնում երկու ընկերությունների միջև համագործակցությունը, որի շնորհիվ Orange-ն առաջարկում է Sony Ericsson ապրանքանիշի առաջնակարգ հեռախոսներ բացառիկ գներով:
Առաջին մոդելը Sony Ericsson Xperia X10 mini-ն է, որն Android օպերացիոն համակարգի վրա հիմնված սմարթֆոն է, 5ՄՊ ֆոտոխցիկով, ներկառուցված GPS համակարգով և թվային կողմնացույցով, ինչպես նաև, ի հավելումն ավանդական նամակագրական ծառայություններին, համալրված է push mail համակարգ: Sony Ericsson Xperia X10 mini-ն կարելի է գնել Orange-ի խանութներում չափազանց մրցակցային 120,000 դրամով:
Երկրորդ սմարթֆոնը Sony Ericsson Vivaz-ն է, որն աշխատում է Symbian օպերացիոն համակարգով: Սա մուլտիմեդիա ուղղվածությամբ կոմունիկատոր է և ունի Google maps, Facebook և Twitter ծրագրային հավելվածներ, ինտեգրված YouTube և TV-out-ի հնարավորություն: Սմարթֆոնը համալրված է push-mail համակարգով և ունի 8ՄՊ ֆոտոխցիկ: Orange-ն առաջարկում է բացառիկ գին այս սմարթֆոնի համար` ընդամենը 149,000 դրամ:
Սմարթֆոնների հնարավորությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել www.sonyericsson.com կայքում:

Share |

Գովազդ