Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Խոշոր հրդեհ Երևանում. Բագրատունյաց պողոտայում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել

Տեղադրվել է11:06 PM

Այսօր՝ հոկտոմբերի 8-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկրարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց պողոտա 81 հասցեում գտնվող անգարում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը կապիտան Արթուր Վելյանի գլխավորությամբ:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, մեկ ջրատար և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի երկրորդ գումարտակի երրորդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել և տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սայադ Պետրոսյանն ու Վահե Ստեփանյանը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:  Պարզվել է, որ այրվել է անգարի մոտ 500 քառակուսի մետր տարածքում կուտակված փայտ, կենցաղային իրեր, իզոգամ և շարժիչներ:

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան և մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են նշված ընկերության աշխատակիցները:

The post Խոշոր հրդեհ Երևանում. Բագրատունյաց պողոտայում գտնվող անգարում հրդեհ է բռնկվել appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/wOPvJE4
via IFTTT

Share |

Գովազդ