Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Յուրացվել է եկեղեցու վերականգնողական աշխատանքների համար տրամադրված գումարներից

Տեղադրվել է4:12 PM

Մարտի 9-ին Լոռու մարզի դատախազությունից ոստիկանության Թումանյանի բաժնում նյութեր էին ստացվել, որ Աքորի գյուղում գտնվող եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում յուրացումներ են կատարվել:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ 2008 թ. ՀՀ պետբյուջեից Աքորի համայնքում գտնվող «Բգավոր» եկեղեցու վերանորոգման աշխատանքների համար հատկացվել է 30.000.000 դրամ և ՀՀ մշակույթի նախարարությունը նշված աշխատանքների իրականացման համար 2009 թ. նոյեմբերի 29-ին պայմանագիր է կնքել Վանաձոր քաղաքում գործող մի ընկերության տնօրեն, 1960 թ. ծնված Արա Ա.-ի հետ:
2009 թ. ընթացքում եկեղեցու վերականգնողական աշխատանքների ժամանակ Արա Ա.-ն հատկացված գումարները ծախսել է ոչ նպատակային և յուրացման եղանակով հափշտակել:
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Քննությունը վարում է ոստիկանության Թումանյանի քննչական բաժանմունքը:

Share |

Գովազդ