Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ուժեղ երկրաշարժ Սիբիրում
Տեղադրվել է12:19 PM
Ինչպես հայտնում է РИА-Новости գործակալությունը, այսօր վաղ առավոտյան Սիբիրում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որը զգացվել է տարածաշրջանի մի շարք խոշոր քաղաքներում` Նովոսիբիրսկում, Կեմերովոյում, Կրասնոյարսկում, Կանսկում: Էպիկենտրոնը եղել է Խակասիայում` Աբականից 170 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5.5 մագինտուդ: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԳԱ երկրաֆիզիկական ծառայության ներկայացուցիչ Մարինա Կոլոմիյեցը:
Այս պահին ավերածությունների մասին տեղեկություններ չկան, սակայն հայտնի է, որ խնդիրներ են առաջացել հեռախոսակապի հետ: Այս պահին կապ չկա Խակասիայի ավելի քան 30 բնակավայրերի հետ: Նույն ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ ուժեղ հետցնցումներ չեն սպասվում: