Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Վթար և վրաերթ. վիրավորներից մեկը 10 ամսական է/վիդեո/

Տեղադրվել է2:16 AM

Երեկ` մարտի 8-ին 17:00- սահմաններում Էրեբունի փողոցում գյուղմթերքների շուկայի դիմաց տեղի է ունեցել ավտովթար-վրաերթ:

ԲՄՎ 320 մակնիշի 09 ՏՕ 606 համարանիշի ավտոմեքենան հարվածել է փողոցում կայանված Մերսեդես մակնիշի 90 ՏՕ 060 համարանիշի ավտոմեքենային:

Հարվածից հետո ԲՄՎ-ն ըստ վթարի վայրում հավաքված ականատեսների, վրաերթի է ենթարկել 3 հոգու: Մարմնական վնասվածքներով վթարի վայրից վրաերթի ենթարկվածներից երկուսը` 56-ամյա Ռիմա Ավետիսյանը եւ 23-ամյա Սյուզաննա Քառյանը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Ս. Քառյանի որդի, 10 ամսական Ալեն Քառյանը տեղափոխվել է Ծերեթելիի թիվ 3 մանկական հիվանդանոց: Դեպքի վայրում աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Խաչիկ Սամվելյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են ՃՈ տուգանային հրապարակ: ՃՏ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեղեկությունը, տեսանյութն ու լուսանկարը` Գագիկ Շամշյանի:

Share |

Գովազդ