Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Սերգեյ Շաքարյանց. «Ռուս-թուրքական խաղը շատ մոտ է ավարտին»
Տեղադրվել է4:06 PM
«Թուրքերն արդեն բացահայտորեն անցել են անթաքույց սպառնալիքների մեր հասցերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականության վերջին զարգացումներին:
Իհարկե, ըստ քաղաքագետի, թուրքական դիվանագիտությունը «համեմվում է» սիրալիր դիվանագիտական հայտարարություններով, թե իրենք պատրաստ են երկխոսության:
«Ոչ մի բանի էլ նրանք պատրաստ չեն, և Հյուսիսային կիպրոսի թուրքական հանրապետության իշխանությունների հիվանդագին արձագանքը մեր նախագահի՝ Նիկոսիայում արված հայտարարություններին դրա վառ ապացույցն են»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը:
Բանախոսը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ պաշտոնական Անկարան չհամարձակվեց արձագանքել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հնչեցված այն հայտարարությանը, թե «թուրքը միշտ եղել է բարբարոս»:
«Իսկ Հայաստանի վրա փորձում են իրենց դաշնակիցների օգնությամբ զուտ թուրքական ճնշում իրականացնել՝ սպառնալով երկու ուղղությամբ պատերազմով ՝ Ադրբեջանից և Թուրքիայից»,- հավելեց Սերգեյ Շաքարյանցը:
Ըստ քաղաքագետի` պատահական չէ, որ այս ամսվա ընթացքում որոշ ռուսական փորձագիտական շրջանակների միջոցով Ռուսատանը համարյա ուղղակիորեն զգուշացրեց Թուրքիային, թե «շատ չթփրտաք, նորից կսպառնանք 3-րդ համաշխարհային պատերազմով»՝ նկատի ուներալով ԱՊՀ զինված միացյալ ուժերի հրամանատար մարշալ Եվգենի Շապոշնիկովի՝ արցախյան պատերազմի տարիներին Երևանում հնչեցրած այն հռչակավոր խոսքերը, թե թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան կարող է բերել 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկմանը:
«Ռուս-թուրքական խաղը շատ մոտ է ավարտին»,- նշեց Սերգեյ Շաքարյանցը: