Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ամերիկյան ֆիլմերն իրականություն են դառնում
Տեղադրվել է4:15 PM
Հոլիվուդում այնքան ոգևորված են նկարահանում համաշխարհային աղետների մասին ֆիլմեր, որ դրանք ի վերջո սկսում են իրականություն դառնել: Այժմ ԱՄՆ բնակիչներին սպառնում է իսկական բնական աղետ։ Երկրի արևմտյան հատվածում Յելոսթոուն ազգային պարկի մոտ գտնվող հսկայական հրաբուխը, ըստ երկրաբանների, ցույց է տալիս ակտիվության նշաններ։ Վերջին անգամ հրաբուխը ժայթքել է մոտ 600 հազար տարի առաջ։
Ինչպես հայտնում է Daily Mail–ը, եթե հրաբուխը վերջանականապես արթնանա, հետևանքներն իրոք կարող են աղետալի լինել։ Մոխիրը կարող է 3 մ բարձրությամբ ծածկել ԱՄՆ տարածքի 2/3–ը՝ վերածելով այն անկենդան անապատի։ Մոխրի ծածկույթը նաև կխափանի ամբողջ աշխարհի ավիահաղորդակցությունը։
«Այժմ հրաբխի մագման գտնվում է 10 կմ խորության վրա, և վաղ է անհանգստանալը։ Սակայն եթե այն հասնի 2–3 կմ մակարդակի, մենք անհանգստանալու լուրջ առիթ կունենանք»,– ասել է Յութայի համալսարանի գեոֆիզիկայի պրոֆեսոր Ռոբերտ Սմիթը՝ հավելելով, որ սկսած 2004–ից՝ մագման տարեկան միջինը 8 սմ–ով բարձրանում է։

Այսինքն, հրաբուխը առաջիկա 100 հազար տարիներին վտանգավոր չի լինի։