Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Եվրոպայի շախմատի 12-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացնում է ութ շախմատիստների

Տեղադրվել է4:52 PM

Հայ ութ շախմատիստները կմրցեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար:
Երեկ Ֆրանսիայում մեկնարկեց Եվրոպայի շախմատի 12-րդ անհատական առաջնությունը: Առաջին տուրը տեղի կունենա մարտի 22-ին, իսկ վերջին` 11-րդ տուրը` ապրիլի 2-ին: Պարտիաները կընթանան շվեյցարական համակարգով: Առաջնությանը կմասնակցեն 407 շախմատիստներ: Հայաստանը ներկայացնում են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Արման Փաշիկյանը, Ավետիք Գրիգորյանը և Հրանտ Մելքումյանը: Առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 113 700 եվրո, չեմպիոնը կստանա 20 000, երկրորդ մրցանակակիրը` 15 000, բրոնզե մեդալակիրը` 11 000 եվրո: 23 լավագույն մասնակիցներն իրավունք կստանան մասնակցելու Աշխարհի գավաթին:

Share |

Գովազդ