Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ծեծել է տաքսու վարորդին, փախցրել մեքենան ու վթարի ենթարկվել

Տեղադրվել է8:40 PM

Ոստիկանության Սեւանի ձերբակալվածների պահման վայրից ոստիկանություն է տեղափոխվել «Գարբատ» մականվամբ, 26-ամյա Վահրամ Հայրոյանը, ով ծեծել է տաքսու վարորդի, ապա փախցրել նրա մեքենան:
Հայրոյանն աշխատում է «Հայփոստի» Սեւանի մասնաճյուղում որպես ինկասատոր:

Մարտի 25-ի կեսօրին Հայրոյանը նստել է Սեւանում գործող «Միլենա» տաքսի ծառայության ՎԱԶ-21010» մակնիշի Տ 5238 համարանիշի ավտոմեքենան, եւ վարորդ Գարուշ Գեւորգյանին պատվիրել վարել:
Հասնելով Շիրազի փողոցի վրա գտնվող նախկին ուսումնարանի մոտ` վարորդը դիմել է Վահրամին եւ նրա հետ գտնվող անծանոթ ուղեւորին ու խնդրել կոնկրետ երթուղի հայտնել` «Սա տաքսի, է, ոչ կարուսել» ասելով: Վահրամ Հայրոյանը իր ձեռքին եղած գարեջրի շշով հարվածել է վարորդի գլխին: Տեղի է ունեցել ծեծկռտուք, վարորդը դիմել է փախուստի, իսկ Հայրոյանը մեքենան փախցչել է եւ Սեւանի շուկայի մոտ բախվել այնտեղ կայանված նույն «Միլենա» տաքսի-ծառայության մեկ այլ` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի, ապա Volkswagen մակնիշի մեքենային:
Դրանից հետո, նա մեքենան թողել է վթարի վայրում եւ դիմել փախուստի:
Քիչ անց, երբ Սեւանի ոստիկանները օպերատիվ աշխատանքներ են սկսել կատարել դեպքի վայրում, Հայրոյանը վերադարձել է եւ հեռվից սկսել դիտել ոստիկանության աշխատանքը: Իրավապահների մոտ կասկած է առաջացել եւ նրանք ձերբակալել են Հայրոյանին:

Ոստիկանության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրգործ ՀՀ քր.օր.-ի 183 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով (մեքենային ապօրինաբար տիրանալը` առանց հափշտակելու մտադրության, կյանքին ոչ վտանգավոր բռնություն գործադրելով):

Տեղեկությունն ու լուսանկարը` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի:

Share |

Գովազդ