Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լարա Ֆաբիանի համերգը տեղի կունենա մարտի 18-ին Մարզահամերգային համալիրում

Տեղադրվել է7:22 PM

Հայաստանը որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ, տոնելու է ֆրանկոֆոնիայի օրերը և դրանով իսկ վկայակոչելու իր պատկանելությունը ֆրանկոֆոն մեծ ընտանիքին` իր 75 անդամներով և դիտորդներով:
Այս մասին տեղեկացանք ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունից:
Այդ կապակցությամբ մարտի 15-ից ապրիլի 21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում և Հայաստանի մարզերում կկազմակերպվեն հարյուրից ավելի մշակութային, գեղարվեստական, կրթական և համալսարանական միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան արվեստի գործիչներ Հայաստանից և ֆրանկոֆոն մի շարք երկրներից:
ՀՀ Արտաքին գործերի նախարարության բարձր հովանու ներքո Երևան պրոդաքշն ընկերության կողմից կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գալա համերգը` հանրահայտ երգչուհի Լարա Ֆաբիանի մասնակցությամբ, տեղի կունենա մարտի 18-ին, ժամը 19:00-ին Մարզահամերգային համալիրում:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգված այս ծրագիրը իրականացվել է ՀՀ Տարածքային կառավարման, ՀՀ Կրթության և գիտության ու Մշակույթի, նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանում Ֆրանսիայի, Կանադայի, Լիբանանի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեցարիայի Համադաշնության դեսպանությունների, Հայաստանի մի շարք համալսարանների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ և ներգրավմամբ:

Share |

Գովազդ