Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Պետդուման վավերացրեց ԱՄՆ հետ «դարի պայմանագիրը»

Տեղադրվել է12:43 AM

Այսօր Ռուսաստանի պետական դուման վավերացրեց Հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը, որը ստորագրվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Այս պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել 350 պատգամավոր, ևս 96 դեմ են արտահայտվել:

Վավերացման օրինագիծն ընդունվել է մի շարք վերապահումներով ու լրացումներով:
Այս պայմանագրով նախատեսվում է միջուկային զենքի զգալի կրճատում: Սակայն պայմանագրի վավերացումը հարթ չէր ընթանում: Բացի այն, որ ռուսները մի շարք վերապահումներ և լրացումներ են կատարել, ինչով պայմանավորել են այդ պայմանագրից դուրս գալու հնարավորությունները, նույն ԱՄՆ-ում Բարաք Օբամային մեծ դժվարություններով հաջողվեց իր կողմը քաշել մի քանի հանրապետականների, որոնք նրա համար մեծամասնություն ապահովեցին Սենատի քվեարկության ժամանակ:

Share |

Գովազդ