Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ո՞վ կփրկի գյուղը

Տեղադրվել է10:36 PM

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Կապանի տարածքային խորհրդի կոնֆերանսում տեղական կառույցի ղեկավար Կամո Աբրահամյանը հայտարարեց, որ իր կուսակիցները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի գյուղական համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ականներն ընտրվեն, որոնք տարածաշրջանում առայժմ 2 գյուղապետ ունեն. Անտառաշատ ու Եղեգ գյուղերում համայնքների ղեկավարները ԲՀԿ անդամներ են:

«Կարևորը նաև այն է, որ գյուղն է փրկվում: Մեր կուսակցությունը աջակցում է գյուղացիներին ու այսուհետ այդ ծրագրերի ծավալները մեծանալու են»,- հայտարարել է Կ. Աբրահամյանը:

Առաջիկայում ԲՀԿ-ն աչք ունի Կաղնուտի գյուղապետի աթոռի վրա: Մարտի 20-ին կայանալիք համայնքի ղեկավարի թեկնածու ԲՀԿ-ականն անպայման առաջադրվելու է: Ի դեպ արդեն 12 տարի Կաղնուտի գյուղապետն է ՀՀԿ-ական Արթուր Հովհաննիսյանը:

Share |

Գովազդ