Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Աշխատանքային ամենալարված պահը
Տեղադրվել է11:26 AM
Մեծ Բրիտանիայում անցկացված հարցման արդունքները ցույց են տվել, որ գրասենյակային աշխատողների համար շաբաթվա ամենալարված պահը երեքշաբթի օրվա առավոտյանը ժամը 10-ն է։ Michael Page ընկերության անցկացրած հարցմանը մասնակցել է 18-45 տարեկան շուրջ 3000 մարդ։
Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, հարցվածների 50%-ը խոստովանել է, որ շաբաթվա ամենալարված օրը երեքշաբթին է:
«Սովորաբար երկուշաբթի օրն անցկացնում ենք ավելի հանդարտ մթնոլորտում ՝ քննարկելով հանգստյան օրերի իրադարձությունները։ Իսկ արդեն երեքշաբթի օրը բոլորս վերադառնում ենք «աշխատանքային իրականություն», սկսում ենք անել անավարտ գործերը և ղեկավարությունից ստանում ենք նոր առաջադրանքներ: Այս ամենը շատ հաճախ դառնում է լարվածության և նյարդային վիճակի պատճառ»,- նշել են հարցմանը մասնակցած բրիտանացիները:
Հարցման արդյունքները ցույց են տվել նաև, որ մարդու համար կյանքում սթրեսի հիմնական պատճառներից մեկն աշխատանքն է։ Անգամ համակարգչի փոքր անսարքությունը կարող է մարդուն հունից հանել։