Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Ձերբակալություններով հարուստ օր
Տեղադրվել է10:10 PM
Այսօր՝ ժամը 12-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքի աշխատակիցները Երեւանի ձերբակալվածների պահման վայրից երեք երիտասարդների տեղափոխեցին Կենտրոնական քննչական բաժին:
Տեղափոխվածներն են Արմավիրի մարզի Արեւշատ գյուղի բնակիչ, 35-ամյա Ռոման Նորիկի Ղեւոնդյանը, եւ Երեւանի բնակիչներ՝ 25-ամյա Ռաֆայել Կարապետի Սարգսյանն ու 23-ամյա Էդգար Ռադիկի Մարտիրոսյանը:
Հունվարի 25-ին նշված եռյակին ոստիկանության Կենտրոնականի բաժնի եւ Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով բերման էին ենթարկել ոստիկանություն: Նրանց մոտ հայտնաբերվել էր 1000 եւ 500 ՌԴ ռուբլիներ: Պարզվել է, որ վերոնշյալ անձինք Երեւան քաղաքում իրացրել էին կեղծ դրամները, հիմնականում «սաղացնելով» տաքսիստների վրա: Նրանք նաեւ խորտկարաններից մեկում սնվելուց հետո կեղծ ոսկե շղթա են թողել ՝ պատճառաբանելով, թե գումար չունեն, եւ «ոսկե շղթան» թող գրավ մնա խորտկարանում:
Պարզվել է նաեւ, որ նրանք բնակարանային գողություններ են կատարել Արմավիրի մարզում եւ Երեւան քաղաքում, նաեւ խարդախության միջոցով մոտ 900 հազար դրամ են շորթել տարբեր քաղաքացիներից:

Արսեն Բաղրամյանին Մարաշի բաժանմունքի աշխատակիցները կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել հունվարի 26-ին: Պարզվել է, որ կասկածյալ «Ճուտը» ոստիկանության Էրեբունու բաժնում հաշվառման մեջ է: Նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել ավտոմեքենաներից հայելիներ գողանալու համար, եւ նա ստորագրությամբ ազատ էր արձակվել, իսկ հունվարի 27-ին Էրեբունու վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պետք է կայանար նրա գործով առաջին դատական նիստը:
Պարզվել է, որ նա կատարել է մի շարք կողոպուտներ, գողություններ, այդ թվում՝ բնակարանային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երիտասարդը Բագրատունյաց 22 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆիկ Մեսրոպի Մելքոնյանն է:
Վերջինս ժամը 18-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցի թիվ 7 շենքի դիմաց բացահայտ պոկել եւ հափշտակել է 56-ամյա անհատ ձեռներեց, Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Նաթելլա Աղասու Գրիգորյանի պարանոցի ոսկե շղթան՝ խաչով, ու դիմել փախուստի:
Տուժողը իր նկատմամբ կատարված կողոպուտի մասին անմիջապես հայտնել է նշված հատվածում ծառայություն կատարող ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին: Վերջիններս հետապնդել եւ բռնել են Ռաֆիկ Մելքոնյանին, ում մոտից հայտնաբերվել է գողոնը:
Տեղեկությունն ու լուսանկարները` ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: