Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Հրապարակ». Իրանը գողանում է Հայաստանի կովե՞րը

Տեղադրվել է11:39 AM

Իրանի հետ սահմանակից Սյունիքի մարզի Նռնաձոր՝ նախկին Նյուվարդի գյուղից այս տարվա հունվարի 14-ի կով է կորել։ Գյուղացիների համոզմամբ՝ անասունները գողացել են Իրանի կողմից սահմանը հատած անասնագողերը եւ տարել Իրան։ Նռնաձորը սահմանակից է ազատագրված տարածքներին, որոնք էլ իրենց հերթին սահմանակից են Իրանին։ Այդ հատվածում սահմանը հսկում է ՀՀ ԱԱԾ 2-րդ բանակային կորպուսը։ Կորած կովերից 6-ին սահմանապահները գտել են Արաքսի ափին, մացառուտների մեջ՝ պարսկական պարաններով կապած, եւ վերադարձրել։
8 կովերի ճակատագիրն անհայտ է։ Թերթին զանգահարած նռնաձորցիների խոսքերով՝ անասունների կորուստը նշանակալի է գյուղի համար։ «Միշտ մեր կողմը  հետ է վերադարձրել։ Մենք դիմում ենք սահմանապահներին, ասում են՝ օպերատիվ աշխատանք են տանում անասուններին հետ վերադարձնելու համար, բայց մենք օպերատիվ աշխատանք չենք տեսնում։ Իսկ էդ կովերի կորուստը լուրջ վնաս է գյուղացուն»,-ասել են գյուղացիները։

Share |

Գովազդ