Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հ. Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ

Տեղադրվել է1:24 AM

«Dubai Cup» մրցաշարի շրջանակներում այսօր կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի հերթական խաղում` Պրահայի «Սպարտա»-ի հետ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: «Հանքափորներ»-ն առավելության են հասել 2:1 հաշվով եւ մրցաշարում զբաղեցրել 5-րդ տեղը:

Հիշեցնենք, որ այս թիմերը երեկ կրկին հանդիպել էին` մրցաշարից դուրս, եւ այդ մրցավեճն ավարտվել էր ոչ-ոքի` 1:1: Այսօրվա խաղում Հ. Մխիաթարյանը խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում, իսկ գոլային փոխանցումը մեր ֆուտբոլիստը կատարել է 12-րդ րոպեին, որից հետո բրազիլացի Ադրիանոն կրկնապատկել է հաշիվը: Հանդիպման երկրորդ կեսում` 55-րդ րոպեին, Մխիթարյանին փոխարինել է բրազիլացի Ժադսոնը, ով, ի դեպ, հրավեր է ստացել Բրազիլիայի ազգային հավաքականից` մասնակցելու փետրվարի 9-ին կայանալիք թիմի հերթական ընկերական հանդիպմանը:

Share |

Գովազդ