Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Գտնվել է 1945 թ. անհետ կորած Լուկաս Կրանահի Աստվածաշունչը
Տեղադրվել է7:21 AM
Գտնվել է 1945 թ. անհետ կորած Լուկաս Կրանահի Աստվածաշունչը: Գիրքը շուտով Գերմանիայում համընդհանուր դիտման կհանվի:
Մասնագետները հաստատել են դրա իսկությունը, որի ստեղծմանը մասնկացել է նաեւ Մարտին Լյութերը: Սակայն խիստ գաղտնի է պահվում, թե որտեղ է եղել եւ որտեղից է հայտնաբերվել հնագույն հատորը:
Խոսքը 1541թ. հրատարակված երեք հատորներից առաջինի մասին է, որն անհետացել էր Անհալտի գրադարանից 1945 թ-ին: Այսպիսով, եզակի եռահատորը նորից լիարժեք է: Newsru.com-ի փոխանցմամբ` երկրորդ հատորը, որը եւս անհետացել էր Երկրորդ համաշխարհայինի վերջին, գտնվել է 1996-ին:
Իշխան Գոերգ III Անհալտցին (1507 -1553) հանձնարարել էր իր սեփական երկհատոր Աստվածաշունչը բաժանել երեք մասի: Գիրքը տպագրված է մագաղաթի վրա: Առաջին հատորի 500 էջերը պարունակում են Լուկաս Կրանահ-ավագի շուրջ 60 փորագրանկար: