Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Դիմադրություն» շարժման անդամները ի աջակցություն քաղբանտարկյալների 10 րոպեով նստեցին Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում

Տեղադրվել է10:36 AM

Երեւանի Տերյան-Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում «Դիմադրություն» շարժման անդամները որպես ոստիկանության զգուշացում եւ ի պաշտպանություն քաղբանտարկյալների, 10 րոպեով նստեցին փողոցում եւ դադարեցրեցին երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարեցին քաղբանտարկյալների անունները: «Մանվել Փարամազյան, Հարություն Մանուչարյան, Արամ Գասպարյան, Նարեկ Մանթաշյան, Մամիկոն Ասլանյան եւ ուրիշներ, ի նշան բողոքի նստում ենք բոլորս»,-հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ երթն այսօր մեկնարկել է Սասունցի Դավթի Արձանի տարաքից, Հանրապետության հրապարակում երթին են միացել Արթուր Վանեցյանը եւ նրա աջակիցները: Երեկ երթը մեկնարկել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։ Ապակենտրոն ակցիաների շրջանակում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երևան։ Երեկ նման քայլերթ է սկսվել Իջևան քաղաքից, որն այսօր շարունակվել է։

The post «Դիմադրություն» շարժման անդամները ի աջակցություն քաղբանտարկյալների 10 րոպեով նստեցին Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկում appeared first on Armavir News.



Armavirnews -ի լրահոսից https://ift.tt/bVsPSdt
via IFTTT

Share |

Գովազդ