Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհերի թիվն անցել է 20–ից

Տեղադրվել է9:05 PM

Իրաքի Տիկրիտ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 21–ի։ Այս մասին հայտնում է Associated press-ը՝ վկայակոչելով Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցչին։
Ավելի վաղ հաղորդվում էր 10 զոհի մաս:
Այսօր մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել էր Տիկրիտի քաղաքային վարչության շենքի մուտքի առջև։ Դրանից հետո առնվազն 8 մարդուց բաղկացած զինված խումբը գրոհով շենք էր մտել։
«Նրանք իրենց հսկողության տակ են առել շենքը և ոստիկանների վրա կրակ են բացում»,–հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը՝վկայակոչելով  իրավապահ մարմինների աշխատակցին։
Մեկ այլ ոստիկանի հաղորդմամբ՝ որոշ ժամանակ անց, այդ շրջանում ականապատ ավտոմեքենա է պայթել։
Այս պահին ահաբեկիչների և ոստիկանների միջև ուժգին փոխհրաձգություն է տեղի ունենում։

 

Share |

Գովազդ