Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Հնդկաստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին

Տեղադրվել է7:25 PM

Մարտի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը քառօրյա այցով մեկնեց Կատմանդու` Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի, վարչապետ Ջհալա Նաթհ Խանալի և արտաքին գործերի քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ:

Մարտի 17-ին` Նեպալի նախագահին հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի և Նեպալի միջև բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը և պատրաստակամություն հայտնվեց զարգացնելու երկկողմ համագործակցությունը տարբեր բնագավառներում: ՀՀ դեսպանը կարևորեց միջազգային կառույցներում երկու երկրների միջև համագործակցությունը:

Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին քաղաքական, տնտեսական, կրթության և գիտության ու մշակույթի բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը կարևորեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի համագործակցությունը:

Նեպալի վարչապետ Ջհալա Նաթհի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: ՀՀ դեսպանը նշեց, որ առկա է մեծ ներուժ տնտեսական համագործակցության բնագավառում: Կողմերը քննարկեցին էներգետիկայի, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը` հաշվի առնելով երկու երկրների մեծ փորձառությունն այդ բնագավառում: Անդրադարձ կատարվեց նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Նեպալի վարչապետը հայկական ընկերություններին հրավիրեց ներդրումներ կատարել իր երկրի տնտեսության մեջ:

Share |

Գովազդ