Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Լեւոն Տեր-Պետրոսյանը ծրագրել է նո՞ր «մարտի 1»

Տեղադրվել է11:46 AM

«Հայոց աշխարհի» տեղեկությունների համաձայն, փետրվարի 16-ին Լ.Տեր-Պետրոսյանի կինն ու որդին Երեւան-Լոնդոն-Լոս Անջելես չվերթով մեկնել են ԱՄՆ՝ երկար ժամանակով։ «Ինչո՞ւ Լ.Տեր-Պետրոսյանը որոշեց հեղափոխական շարժման համար կարեւոր այս փուլում երկրից հեռացնել հարազատներին։

Պատասխանը, կարծում ենք, ակնհայտ է. Տեր-Պետրոսյանը ծրագրում է կտրուկ սրել իրավիճակը երկրում, պատկերացնում է դրա հետեւանքներն ու վտանգավորությունը, ուստի սպասվող «խառը օրերին» չի ցանկանում երկրում թողնել ընտանիքի անդամներին։ Չի բացառվում, որ առաջիկայում Տեր-Պետրոսյանը արտերկիր ուղարկի նաեւ իր ընտանիքի մյուս անդամներին։
Չէ՞ որ սկսելով ակտիվացման նոր փուլ` ՀԱԿ-ը մտադիր է այն ավարտել հերթական քաղաքացիական ընդվզումներով ու բախումներով, ինչը հղի է անկանխատեսելի հետեւանքներով։

Դա է պատճառը, որ Տեր-Պետրոսյանն առաջնային է համարել սեփական կնոջ ու որդու անվտանգությունն ապահովելը։ Ի դեպ, եթե հիշում եք, նա իր ընտանիքի անդամներին երկրից դուրս էր տարել նաեւ 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ։
Ամեն դեպքում, ՀԱԿ առաջնորդը փորձում է ցույց տալ, թե վճռականորեն գնում է արտահերթ ընտրությունների։ Միամտություն կլիներ կարծել, թե Տեր-Պետրոսյանը կամ նրա շրջապատը հավատում են արտահերթ ընտրությունների հավանականությանը։ Բոլորն էլ քաջ գիտակցում են, որ ներկա պայմաններում դա անհնարին է։

Այս արկածախնդրության իրական պատճառն այն է, որ ՀԱԿ-ը կորցնում է իր ընտրազանգվածը, եւ գոնե դրա որոշ մասը պահելու համար փորձ է արվում ստեղծել «հեղափոխականությանե իմիտացիա։

Փաստորեն Տեր-Պետրոսյանը համառորեն չի փոխում իր վարքագիծը, նա օգտագործում է ժողովրդին, դրդում բախումների ու ընդվզման, իսկ սեփական ընտանիքին ու մերձավորներին հեռու է պահում այդ ամենից՝ նրանց համար ապահովելով անվտանգ ու հանգիստ կյանք։ Առաջնորդի հույսը հավանաբար այն է, որ մարդիկ մոռացած կլինեն, թե ինչպես նա 2008թ. մարտի 1-ին, ժողովրդին թողնելով փողոցում, փախավ տուն, գնաց հանգիստ քնելու, խուսափեց պատասխանատվությունից ու մինչ օրս իր թիմի համար չի ձեւակերպում հստակ քաղաքական խնդիրներ ու չի առաջադրում լուծումներ։

Տեր-Պետրոսյանին մեծ հաշվով չեն հետաքրքրում ժողովուրդը կամ երկիրը, նրա համար միեւնույն է, թե քանի մարդ կտուժի իր գործողություններից, կամ ինչ վնասներ կկրի պետությունը։ Չէ՞ որ արդյունքում «ընդդիմության լիդերը» մեծ գումարներ կստանա արտերկրից։

«Պայքարի» նոր փուլը սկսվում է դրսից լուրջ ֆինանսավորում ստանալու նպատակով։ Ահա թե որն է ՀԱԿ-ի գարնանային ակտիվացման հիմնական շարժառիթը։

Share |

Գովազդ