Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
ՏաԹևերը» մարտի 1-ից կաշխատի շաբաթվա բոլոր օրերին
Տեղադրվել է6:02 PM
«ՏաԹևեր» ճոպանուղին մարտի 1-ից կրկին հասանելի կլինի շաբաթվա բոլոր օրերին: Ինչպես հայտնում են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից, այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում համեմատաբար բարենպաստ եղանակային պայմանները, ինչի արդյունքում աճել է այցելուների թիվը:
«ՏաԹևեր» ճոպանուղին փետրվարին աշխատում էր միայն հանգստյան օրերին:
Շահագործման հանձնվելուց ի վեր՝ հոկտեմբերի 23-ից մինչև օրս, ճոպանուղին սպասարկել է ավելի քան 10 000 ուղևորի։ Նրանցից 30 տոկոսն են շահառու համայքների բնակիչներ: