Քաղցկեղով հիվանդ 5-ամյա Էրիկը մահացել է
Իսրայելում մահացել է քաղցկեղով հիվանդ հնգամյա Էրիկը:
Հունիսից ,,Փրկենք,, նախաձեռնությունը սկսել էր բարեգործական ակցիաներ՝ ուղղված 5-ամյա Էրիկի կյանքի փրկությանը։
Էրիկը հիվանդ էր ոչ խոչկինյան լիմֆոմայով (ավշային հանգույցների քաղցկեղ)։
Փոքրիկի վիճակը կտրուկ վատացել էր եւ նրա կյանքը փրկելու համար հաշված օրերում անհրաժեշտ էր Ռուսաստանում անցկացնել բարձր չափաբաժնով քիմիաթերապիաներ։
Հայաստանի, Արցախի և Սփյուռքի քաղաքացիների, արվեստագետների եւ գործարարների անձնական ներդրումներով Էրիկի հաշվեհամարին ուղարկվեց մոտ 5 միլիոն դրամ, որով էլ նա Մոսկվայում անցավ 2 նախապատրաստական և 4 հիմնական քիմիաթերապիաներ։
Առաջին 5 քիմիաթերապիաների արդյունքները դրական էին, Ռուսաստանի բժիշկները հավատացնում էին, որ այդ տվյալներով Էրիկը մի քանի ամսում վերջնական բուժում կստանար։ Սակայն 6-րդ քիմիաթերապիան անցկացնելուց առաջ բժիշկները հայտնաբերեցին, որ Էրիկի քաղցկեղը կրկնվել է։
Մոսկվայի ուռուցքաբանական հիվանդանոցի բժիշկները Էրիկի ծնողներին ուղղորդել էին Իսրայելի ,,Բնեյ Ցիոն,, հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ էր կատարել ուռուցքի վերջնական հեռացում, ոսկրածուծի փոխպատվաստում և բուժում։
,,Փրկենք,, նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը նշել էր. ,,Մենք դեռեւս չենք կարող որևէ երաշխիք տալ Իսրայելում Էրիկի բուժման արդյունքների մասին, քանի դեռ պատասխան չենք ստացել Էրիկին ընդունող հիվանդանոցից։ Երաշխիքների մասին որևէ պատասխան ստանալուց հետո միայն կարող ենք հայտնել մեր հետագա գործողությունները,,։
Ավաղ, բժիշկներին չի հաջողվել փրկել հինգամյա Էրիկին: Նա մահացել է փետրվարի 16-ին, Իսրայելի ,,Բնեյ Ցիոն,, հիվանդանոցում:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին՝ Ստավրոպոլի Նեֆտեկումկս քաղաքում: