Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

7-ամյա տղան փորձել է բրիտանական ռեակտիվ կործանիչ գնել

Տեղադրվել է12:28 PM

Անգլիացի 7-ամյա մի տղա փորձել է համացանցի միջոցով գնել իսկական բրիտանական ռեակտիվ Harrier կործանիչ, որի արժեքը 70 հազար ֆունտ ստեռլինգ է (113,5 հազար դոլար): Օդանավը վաճառքի էր հանվել eBay կայքում, ընդ որում` ոչ թե աճուրդի, այլ ֆիքսված գնով վաճառքի, ինչը ռազմական ավիացիայի փոքրիկ սիրահարին թույլ է տվել սեղմել «գնել այժմ» կոճակը և այդկերպ վաճառողներին մոլորության մեջ գցել:

Տղայի այդ արարքի համար ստիպված պատասխան է տվել նրա հայրը` ասելով, որ երեխան պարզապես ի վիճակի չէ սեփական գրպանից վճարել այդչափ մեծ գումար, ինչի համար էլ վաճառողներից ներողություն է խնդրել:

Ինչպես հայտնում է news.com.au-ն, այդ դեպքից հետո Jet Art Aviation ընկերության ներկայացուցիչները խոստովանել են, որ կործանիչը ֆիքսված գնով վաճառքի դնելը սխալ քայլ էր: Այսուհետ նրանք մտադիր են իրենց արտադրանքը միայն աճուրդի միջոցով վաճառել, ինչը թույլ կտա ապագայում խուսափել նման դեպքերից:

Share |

Գովազդ