Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Մխիթարյանը գոլ խփեց (տեսանյութ)

Տեղադրվել է12:25 PM

Երեկ իսպանական Էլչեյում տեղի է ունեցել Copa del Sol մրցաշարի կիսաեզրափակիչ «Շախտյոր»-«Ռուսենբորգ» մրցավեճը։ Հանդիպումն ավարտվել է ուկրաինական ակումբի վստահ հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Երրորդ գոլը նորվեգական թիմի դարպասն ուղարկել է Հայաստանի հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը գոլ էր խփել նաև քառորդ եզրափակիչ խաղում՝ գրավելով դանիական «Նորդսյելլանդի» դարպասը։

Այսպիսով, «Շախտյորը» եզրափակիչում ուժերը կչափի ուկրաինական մեկ այլ թիմի՝ «Կարպատների» հետ, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում հաղթանակ է տոնել Նորվեգիան ներկայացնող «Օլեսուննի» նկատմամբ։

Share |

Գովազդ