Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ի 90 տոկոսը հայտարարելու էր, որ բադրիջանի նկատմամբ սերն իրենց մեջ մայրական կաթի հետ է ներարկվել

Տեղադրվել է11:05 AM

Ռոբերտ Քոչարյանը, այո, ցանկացած պահի կարող էր դաոնալ ՀՀԿ նախագահ, ՀՀԿ ցմահ աոաջնորդ, ՀՀԿ քայլող խորհրդսնիշ և այլն։ Ոչ թե այն պատճառով, որ ինքն էր շատ հզոր, այլ որովհետև ՀՀԿ-ի գերակշիռ մեծամասնությունն էր ստրկամիտ։ Ավելին, եթե ՀՀԿ-ի «հին գվարդիայի» մի քանի տասնյակ անդամներին մի կողմ դնենք, «տակը կմնան» միայն այն հազարավոր չինովնիկներն ու կարիերիստիստները, որոնք թքած ունեն կուսակցության վրա էլ, գաղափարախոսության վրա էլ։ Այդ մարդիկ նախկինում էլ կոմունիստ ու կոմսոմոլ էին, հետո՝ ՀՀՇ-ական, հիմա հանրապետական են, ու եթե 2003-ին կամ 2007-ին Քոչարյանի խելքին փչեր ստեղծել, ասենք, բադրիջան սիրողների կուսակցություն, այսօրվա ՀՀԿ-ի 90 տոկոսն իսկույն հայտարարելու էր, որ բադրիջանի նկատմամբ սերն իրենց մեջ մայրական կաթի հետ է ներարկվել։

Share |

Գովազդ