Քննարկում Հայաստանում կրոնի ազատության օրենսդրույան շուրջ
Երևան, 17 փետրվարի 2011թ. Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված քննարկման առանցքում էին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատությունը կարգավորող օրենսդրական դաշտին առնչվող խնդիրները, ինչպես նաև օրենքի նախագծերի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ տրամադրած իրավական կարծիքը:
Գործընկերություն հանուն բաց հասարակության եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվական վարչության երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված միջոցառմանը մասնակցեցին պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և կրոնական կազմակերպությունների, միջազգային հանրության ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները քննարկեցին Հայաստանում կրոնի կամ դավանանքի ազատության կարգավորման դաշտի մարտահրավերները և ներկայիս իրավիճակը, խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի, ինչպես նաև հարակից օրենքների վերջին փոփոխությունները, Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ 2010 թ, միջանկյալ համատեղ եզրակացությունը, նաև 2009թ. համատեղ եզրակացությունը: