Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված կոնֆլիկտ չէ, այլ իրական սպառնալիք

Տեղադրվել է1:53 PM

«Ադրբեջանը հակված է խաղաղ բանակցությունների, ինչի ապացույցն այն է, որ մենք արդեն մոտ 20 տարի բանակցային գործընթացում ենք: 1992-ին ստեղծվել է Մինսկի խումբը, իսկ 1994-ին հրադադարի մասին որոշում է ընդունվել, և այդ ժամանակվանից բանակցություններ են ընթանում, սակայն անարդյունավետ: Մենք հույս ունենք, որ բանակցությունները հակամարտության կարգավորման կհանգեցնեն: Կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա:

Գուցե հակառակ կողմի մոտ այլ ակնկալիքներ, հույսեր երազանքներ կան, սակայն ամեն ինչ հանգում է իրավական ֆորմատի: Եվ այս դեպքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում Լեռնային Ղարաբաղը, ընդունված է բոլոր երկրների կողմից: Երբ մենք դարձանք ՄԱԿ-ի անդամ, մեր սահմանները ճանաչվել են գոյություն ունեցող սահմաններում և բնական է, որ մեր տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի:

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը և այլ միջազգային կառույցների որոշումները հաստատում են այդ թեզը: Եվ հետևաբար, հայկական կողմից կոնստրուկտիվ մոտեցման և այս թեզի ընդունման ու Լեռնային Ղարաբաղի անկախության անհնարինություն ընդունելու դեպքում մենք առաջընթաց կունենանք: Սակայն եթե մեր առաջ դրվեն անընդունելի պայմաններ, անջատողականության, Ղարաբաղի անկախությունը Ադրբեջանի կողմից ճանաչելու մասին պահանջներ, բանակցությունները ապագա չեն ունենա:

Բանակցությունների ներկայիս փուլը կենտրոնացած է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակի վրա, որում ապահովվում են այսօր Լեռնային Ղարաբաղում բնակվողների և հետագայում վերադարձողների իրավունքները, ապահովվում է ադրբեջանական տարածքների, այդ թվում Ղարաբաղի տարածքի դեօկուպացիան, ինչպես նաև ՀայաստաԱդրբեջանի հարաբերությունների բարելավում է նախատեսվում:

Այս ֆորմատի ապահովման դեպքում մենք առաջիկայում լուրջ առաջընթաց կարող ենք ունենալ, հակառակ դեպքում տարածաշրջանում իրադարձությունները կարող են զարգանալ տարբեր սցենարներով»:

Միջորդների Մինսկի խմբի մասին Ալիևն ասել է. «Մենք երկակի վերաբերմունք ունենք միջնորդների դերի մասին: Մի կողմից տեսնում եմ միջնորդների ցանկությունը ելք գտնել ստեղծված ծանր իրավիճակից, և մենք ողջունում ենք դա: Սակայն մյուս կողմից, միջնորդների գործունեությունը վերջին 19 տարվա ընթացքում ոչ արդյունքի չի հանգեցրել: Եղել են տարբեր ֆորմատներ, եղել է որոշակի առաջընթաց:

Սակայն ամեն անգամ երբ Հայաստանում ողբերգական իրադարձությունների կամ նախապես համաձայնեցված հարցերի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այս դեպքում միջնորդների գործունեությունը դրական գնահատել անիրական է: Նաև չեմ կարող ասել, որ նրանք ոչինչ չեն անում և հույս ունենք, որ համանախագահ տերությունները կօգտագործեն իրենց հեղինակությունը համոզել օկուպանտ պետությանը ազատել գրաված տարածքները»:

Share |

Գովազդ