Sotheby's-ում աճուրդի է դրված խաղալիքների հազվագյուտ հավաքածու
1850-1940-ի ընթացքում արտադրված 35.000 խաղալիքներից բաղկացած հավաքածուն աճուրդի է հանվել Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Associated Press» գործակալությանը:
50 տարվա ընթացքում ամերիկացի Ջերի Գրինի (Jerry Greene) կողմից հավաքված խաղալիքները համարվում են ամենամեծ և առավել ամբողջական հավաքածուն աշխարհում: Ըստ աճուրդի տան փորձագետների, ընդհանուր արժեքը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիոն դոլարների, սակայն աճուրդ, ըստ նրանց, չի լինի: Ինչպես նկատել է Գրինին, հավաքածուն կգնի ինչ-որ հասարակական կազմակերպություն կամ որևէ անհատ:
Ներկայում, Նյու Յորքի Sotheby's աճուրդի տանը ներկայացված է հավաքածուից 5000 խաղալիք:
Նշենք, որ հավաքածուի մեջ ներառված են հազվագյուտ ձեռագործ խաղալիքներ, որոնք ունեն պատմական արժեք, ինչպիսիք են` գնացքների փոքրացված ճշգրիտ պատճեններ, երկաթուղու կայաններ, կամուրջներ, շենքեր, որոնք վնասվել և ոչնչացվել են համաշխարհային երկու պատերազմների ընթացքում:
Խաղալիքների տերը հույս ունի, որ նոր սեփականատերը հավաքածուն գնելուց հետո կնվիրաբերի այն որևէ թանգարանի: