Արշավ ընդդեմ խտրականության
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելան Մարտի 21-ը հռչակել է բոլոր տեսակի ռասսայական խտրականությունների վերացման միջազգային օր: Այս օրերին աշխարհի ամենատարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ ակտիվորեն հանդես են գալիս ընդդեմ խտրականության, հանուն հանդուրժողականության, հավասար իրավունքների և բազմազանության:
Այս տարի մարտի 22-ից 27-ը Եվրոպայի տարբեր քաղաքներում անցկացվելու է մեկշաբաթյա արշավ` ըմդդեմ խտրականության, որը կազմակերպում է UNITED For Intercultural Actionկազմակերպությունների ցանցը, որը կազմված է 560 եվրոպական կազմակերպություններից: Այս տարի արշավին միացել է նաև Երևանը:
Մարտի 22-ից 27-ը 4 կազմակերպություններ` «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» կազմակերպությունը, AEGEE-Yerevanկազմակերպությունը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և «Երիտասարդական շունչ» հկ-ն` միանալով եվրոպական մի շարք կազմակերպությունների, կանցկացնեն հակառասիստական արշավը Երևանում: