Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում դեռ 182 անօթեւան ընտանիք կա, իսկ բնակարաշինության ծրագիրը դեռ թղթի վրա է

Տեղադրվել է2:23 PM

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար պետական բնակարանաշինությունը դեռ շարունակում է մնալ չիրականացված պաշտոնական խոստում: Ախուրյանը Գյումրիից հետո երկրորդն է անօթեւանների թվով. Այստեղ անօթեւան ընտանիքների թիվը 182 է:
Անօթեւաններին բնակարանով ապահովելու պետական ծրագիր Ախուրյանում նախատեսվում էր սկսել 2010-ի 2-րդ կեսից Գյումրիի, Սպիտակի եւ Լոռիի մարզի գյուղական համայնքներում բնակարանաշինության երկրորդ փուլի հետ :
Ախուրյան համայնքի ղեկավար  Արծրունի Իգիթյանի հավաստմամբ, շինարարական կազմակերպությունների միջեւ մրցույթ կայացել է ու շահողը նորից նույնն է՝ «Գլենդել Հիլզ» շինարարական  կազմակերպությունը, իսկ շինարարությունն ուշանում է հավանաբար ֆինանսների պատճառով:
Գյուղապետը դժվարացավ պատասխանել, թե բնակարանաշինությունը Ախուրյանում ե՞րբ կմեկնարկի ու կա՞ վտանգ, որ այն կդառնա փոխանցիկ ծրագիր:

Share |

Գովազդ