Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Խոշոր ավտովթար Հալաբյան փողոցում, մեկ զոհ և մի քանի վիրավոր

Տեղադրվել է9:34 AM

Երեկ Ժամը 23։30-ի սահմաններում Հալաբյան փողոցի վրա տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սամանդ» մակնիշի «Տ 3457» համարանիշի, «ՎԱԶ 2107» մակնիշի «Տ 5126» համարանիշի և «Տոյոտա Քեմրի» մակնիշի «41 ՏԴ 444» համարանիշի ավտոմոքենաները բախվել են իրար։ Ականատեսների վկայությամբ բռնկվել է մեքենաներից մեկը: Կրակն արագ մարել են:

Դեպքի վայրից Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 անձ, իսկ մեկ հոգու էլ նշված հիվանդանոց է տեղափոխել վթարի վայր ժամանած 1-03 շտապ բուժօգնության բռիգադը։ Ըստ նախնական տեղեկությունների «Սամանդ»-ի վարորդը մահացել է։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, որոնց աշխատանքը ղեկավարել է Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, ինչպես նաև նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ փրկարարները, Հայաստանի փրկարար ծառայության հատուկ փրկարար ջոկատի փրկարարները, Հայաստանի փրկարար ծառայության թիկունքի վարչության պետ գնդապետ Արշակ Վարդանյանի գլխավորությամբ։

Վթարի վայր են ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի և պարեկապահակային ծառայության աշխատակիցներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։։

Share |

Գովազդ