Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Նախարար. «Հոգեորսության հիմնախնդիրն է հուզում հասարակությանը

Տեղադրվել է1:51 PM

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ մեկնակեց Հայաստանում «Կրոնի կամ դավանանքի ազատության մասին» ՀՀ օրենքի փոփոխության շուրջ քննարկումը:
Ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նա նշեց, որ օրենսդրական այս փոփոխության մեջ կան որոշակի հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն:
«Հոգեորսության հիմնախնդիրն է այսօր հուզում հասարակությանը: Առաջին ընկալումը բացասական է, և պետք է զգույշ լինել հոգեորսության սահմանման հացում: Երբ փորձում ես դրա բնորոշումը տալ, պետք է իրոք հետևել եվրոպական փորձագետների խորհուրդներին, պետք է սահմանափակող գործողությունները նշել` զերծ մնալով սահմանափակումներից»,- ասաց նախարարը:
Հ.Թովմասյանի խոսքով` կրոնական կազմակերպությունների ստեղծման խնդիրը ևս շատ կարևոր է: Նա նկատեց, որ շատ երկրներ կան, որտեղ բնակչության գերակշիռ մասը դավանում է այս կամ այն կրոնը, և նման հասարակություններում չկա միանշանակ պատասխան հարցին, թե կրոնական կազմակերպություններ ստեղծելու թույլատելի սահմանափակումները որոնք են:
«Քննարկման առարկա է նաև Կրոնական կազմակերպության գրանցման 200 թիվը փոփոխելու հարցը, դա վերանայման կարիք ունի: Կազմակերպությունների գործունեության դադարեցման հիմքերը պետք է լինեն կրոնական ազատության իրավունքին համապատասխան: Պետք է առաջնորդվել համաչափության սկզբունքով»,- նշեց նախարար Թովմասյանը:
Նախարարը կարևորեց նաև կրոնական կրթության հիմնախնդիրը, երեխայի կրթությանը վերաբերող իրավունքները և գիտակցումը, որ ոչ թե երեխաների, այլ ծնողների իրավունքն է երեխային կրթություն տալը:
«Արդարադատության նախարարությունը պատրաստակամ է նախագծի վերանայման ընթացքում օգտվել Վենետիկի հանդձնաժողովի փորձագետների կարծիքից: Շուտով նախագծերը կդրվեն նախարարության կայքում, որպեսզի լսենք բոլոր շահագրգիռ անձանց կարծիքները»,- եզրափակեց Հրայր Թովմասյանը: 

Share |

Գովազդ