Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ամերիկացի լրագրողուհուն եգիպտական ցնծության ժամանակ հասցրել են բռնաբարել

Տեղադրվել է11:21 AM

CBS հեռուստաընկերության առաջատար լրագրողուհիներից Լառա Լոգանին Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարկում բռնի կերպով ծեծել են ու բռնաբարել: 39-ամյա լրագրողուհին տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է BBC-ն:

Լրագրողուհու նկատմամբ բռնությունը գործադրվել է փետրվարի 11-ին, երբ Թահրիր հրապարակում ամբոխը տոնել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունը, տարածած հաղորդագրության մեջ նշել է հեռուստաընկերությունը:
Լառա Լոգանը, նրա ղեկավարած նկարահանող խումբը և թիկնապահները հայտնվել են «վտանգավոր տարրերի շրջապատում: Անվերահսկելի վիճակում գտնվող 200 հոգանոց խումբը» առանձնացրել է Լոգանին իր գործընկերներից ու «առանձնակի կոպտությամբ բռնություն գործադրել նրա նկատմամբ և բռնաբարել լրագրողուհուն»:

Լոգանին փրկել է կանանց խումբը, որն այդ պահին գտնվել է Թահրիր հրապարակում, ինչպես նաև եգիպատական բանակի զինվորներ:

Այդ միջադեպից հետո Լոգանը վերադարձել է ԱՄՆ:

Share |

Գովազդ