Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Թութանհամոնի գողացված արձանը հայտնաբերվել է Նեղոսի ջրերում

Տեղադրվել է7:37 PM

Կահիրեի թանգարանից Թութանհամոն փարավոնի հայտնի արձանը, որը գողացել էին հունվարի 29-ին Կահիրեում մասսայական անկարգությունների ժամանակ, իրավապահ մարմինները հայտնաբերել են Նեղոսի ջրերում: Այդ մասին հաղորդել է «Youm7» կայքէջը: Եգիպտոսի Հնագույն ժամանակների հարցերով նախարար Զահի Հավասը մեկնել է այն տեղը, որտեղ հայտնաբերվել է հնագույն ժամանակների արձանը: Նա պետք է որոշի` արդյոք հայտնաբերված արձանը բնօրինակն է, թե ոչ:

Ըստ որոշ տեղեկությունների, Թութանհամոնի արձանը կամրջից են նետել ջուրը: Այսօր վաղ առավոտյան հայտնաբերվել է Էհնաթոն փարավոնի արձանիկը, որը նույնպես հափշտակել էին թանգարանից, մասսայական անկարգություների ժամանակ: Այսպիսով, ըստ «ՌԻԱ-Նովոստի»-ի գողացված 8 ցուցանմուշներից 4-ը հայտնաբերվել են:

Share |

Գովազդ