Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Արցախի նախագահը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի խորհրդի նիստին
Տեղադրվել է7:45 PM
![](http://news.am/pic/news/48567.jpg)
Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ 2010 թվականին կատարված աշխատանքների եւ 2011 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
Երկրի ղեկավարը եկեղեցի–հասարակություն փոխհարաբերությունների շարունակական ամրապնդումը համարել է հասարակության ներդաշնակ զարգացման կարեւոր հիմքերից մեկը:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին:
Նիստին մասնակցել են Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: