Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Քադաֆիի պալատում բունկեր են հայտնաբերել

Տեղադրվել է9:18 PM

Լիբիական ապստամբները գրավել եւ ավերել են Բենգազիի մոտակայքում գտնվող Մուամար Քադաֆիի պալատը, հաղորդում է Al Jazeera հեռուստաընկերությունը:

Բենգազին` երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը, արդեն մի քանի օր է, ինչ գտնվում է ապստամբների ձեռքում, եւ փաստացի համարվում է հեղափոխության մայրաքաղաքը:

Ցուցարարները պալատում հայտնաբերել են թանկարժեք իրեր, լողավազան, սաունա, ջակուզի, ինչպես նաեւ ստորգետնյա բունկեր, որը կարող է ծառայել որպես թաքստոց հարձակումների, ինչպես նաեւ միջուկային զենքի կիրառման դեպքերում:

Բունկերը հագեցած է եղել հակահրդեհային, օդափոխության հատուկ համակարգերով, պահեստային էներգաբլոկներով: Այն ունեցել է նաեւ պահեստային դուռ` փախուստի համար:

Share |

Գովազդ