Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Մոսկվայում գերմանացի գործարար է ձերբակալվել` 9-ամյա աղջնակին բռնաբարելու փորձի համար
Տեղադրվել է9:16 PM
Մոսկվայում Գերմանիայի քաղաքացի է ձերբակալվել, որին մեղադրում են մանկապղծության մեջ: Փետրվարի 26-ին Մոսկվայի մանկական հիվանդանոցներից մեկն ընդունել է «շտապօգնության» մեքենայով տեղափոխված 9-ամյա աղջնակի, ով եղել է Գերմանիայի քաղաքացի, Գերմանիայի հյուպատոսության աշխատակիցներից մեկի դուստրը:
Բուժզննումից հետո բժիշկները հայտարարել են, թե երեխային փորձել են բռնաբարել: Rosbalt-ի փոխանցմամբ`անմիջապես ոստիկանություն է հրավիրվել:
Իրավապահ մարմիններից լրատվամիջոցին հայտնել են, թե ավելի ուշ պարզվել է, որ երեխայի նկատմամբ սեռական բնույթի բռնություն է գործադրել գերմանական խոշոր ընկերություններից մեկի ռուսաստանյան ներկայացուցչության 65-ամյա տնօրենը, որը եւս Գրեմանիայի քաղաքացի է եւ բնակվում է աղջնակի հետ հարեւանությամբ: