Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Գյուղնախարարը փախավ կառավարությունից

Տեղադրվել է5:14 PM

Գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանը իր նշանակման առաջին օրերին մեծ-մեծ խոսում էր, թե լրագրողների հետ անկաշկանդ ու բաց աշխատելու է, սակայն շատ շուտ մեծախոս նախարարի դիմակը պատռվեց: Երեկ  կառավարության նիստից հետո նա ուղղակի փախուստի դիմեց: Բանն այն է, որ գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության վարկային ծրագրով  իրականացվող միջոցառումներն սկսելու նպատակով կառավարությունը գյուղնախարարությանը հատկացրել է 450 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որը կվերադարձվի վարկային համաձայնագրի հաստատումից  եւ ուժի մեջ մտնելուց հետո: Ծրագիրն ընդգրկված է Համաշխարհային բանկի եւ Հայաստանի Հանրապետության համագործակցության ռազմավարության մեջ եւ նախատեսվում է իրականացնել ՀԲ կողմից տրամադրվելիք 16,0 մլն ԱՄՆ դոլար ՄԶԸ վարկային միջոցներով: Արդեն իսկ պատրաստվել են հինգ համայնքի, ինչպես եւ նախապատրաստվում են եւս 21 համայնքի արոտավայրերի կառավարման եւ անասնապահության զարգացման ծրագրերը: Վարչապետն այս ծրագրով ոգեւորված՝ հանձնարարեց  գյուղնախարար Սերգո Կարապետյանին այս մասին հանրությանը տեղեկացնել, այսինքն լրագրողների հետ հանդիպել նիստից հետո:
Մինչ լրագրողները սպասում էին գյուղնախարարին, վերջինս հնարավորինս արագ քայլերով փորձեց լքել կառավարության շենքը: Այս պահվածքից անակնկալի եկան նաեւ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության բաժնի աշխատակիցները, քանի որ չէր եղել դեպք, որ մեկը Տիգրան Սարգսյանի հանձարարականը՝ այն էլ ասուլիսի, չկատարեր: Չնայած աշխատակիցները փորձեցին նրան  «դարձի բերել»՝ հիշեցնելով վարչապետի հանձնարարականը, բայց Կարապետյանն ինչ-որ անհետաձգելի հանդիպում մեջտեղ բերելով՝  հեռացավ:  Իրականում նա խուսափեց լրագրողներից, քանի որ  թեմային պատրաստ չէր եղել: Այսինքն ստացվում է՝ նախարարը նիստի է ներկայանում կոնկրետ հարցերով ու նախագծերով, բայց պարզվում է՝ այնքան չի տիրապետում թեմային, որ հրաժարվում է  ներկայացնել զանգվածային լրատվության միջոցներին:

Share |

Գովազդ