Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:
Դե փորձիր ժպտալ, իմ Գյումրի
Տեղադրվել է9:57 AM
Այն, ինչ երեկ տեսավ Գյումրին, երևի թե չէր տեսել 1988-ից հետո: Կեսօրից սկսած միջպետական ճանապարհի վրա գտնվող Սայաթ-Նովա պողոտան, ինչպես նաև քաղաքի կենտրոնական Գորկու փողոցն ու Հաղթանակի պուրակը ամբողջությամբ փակ էին: Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:
Նախօրեին` երեկոյան, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունեցող վարորդները որոշել էին երեկ առավոտյան ժամը 11-ին բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Վաղ առավոտյան Գյումրի էին գնացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, իսկ Վանաձոր` Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի Երևան ուղեկցեն ցույցի մասնակիցներին: Սակայն այն պահին, երբ մեքենաները սկսեցին շարժվել Սայաթ-Նովա պողոտայով, ոստիկանները փակեցին ճանապարհը և շրջապատեցին նրանց: Նմանապես` Վանաձորում ոստիկանները փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կապնվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ոստիկանության ապօրինի գործողություններն ու պահանջելով միջոցներ ձեռնարկել: Սակայն ոստիկանները շարունակում են շրջափակման մեջ պահել մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ` թույլ չտալով նրանց որևէ տեղ շարժվել:
Այնուհետև ցուցարարները ժամը մոտ 13: 00-13: 30-ին հանրահավաք սկսեցին Գյումրիի Դրամատիկական թատրոնի դիմաց, որը տևեց մոտ 2 ժամ: Գյումրի ժամանեցին նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ժամը 15: 00-ի կողմ ցուցարարները լուր ստացան Գյումրիի առաջին ատյանի դատարանից, ըստ որի դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «ԳԱԼԱ» հ/ը-ի` կապված հեռուստաաշտարակի հետ: Հանրահավաքի մասնակիցները անմիջապես որոշեցին բողոքի երթով շարժվել քաղաքապետարան:
Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ մաքսային օրենսգրքի և դրա կիրառման հետ ինքը կապ չունի, իսկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ «գնալու է մինչև վերջ»: Ժամը 16: 00-ին երթը վերադարձավ Գյումրիի Դրամատիկական թատրոնի հարակից տարածք, որտեղ դեռ շարունակվում էր ոստիկանության կողմից տասնյակից ավելի ավտոմեքենաների պաշարումը: Դա տեսնելով` ցուցարարները որոշեցին փակել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Խաղաղության օղակի» սկզբնամասը, Գորկու փողոցը և Հաղթանակի պողոտան: Մոտ 3 ժամ այդ փողոցները մնացին փակված: Այդ ընթացքում արդեն, ինչպես մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս.Սաֆարյանը, բարձրաստիճան իշխանավորները սկսեցին զանգել «Ժառանգության» պատգամավորների բջջային հեռախոսներին` իբր թե տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում:
«Այս պահին չեմ ուզում նրանց անունները տալ», - ասաց Ս.Սաֆարյանը: Այնուհետև որտեղից որտեղ հայտնվեց վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտած, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ասաց, թե գյումրեցի մեկ այլ պատգամավոր` Սամվել Բալասանյանը այս խնդրի հետ կապված օրինագիծ է պատրաստում ներկայացնելու ԱԺ: Լսելով դա` Ս.Սաֆարյանը հայտարարեց, թե եթե ԲՀԿ-ն այդքան շահագրգռված է այս հարցով, ուրեմն «Ժառանգությունը» կնախաձեռնի ԱԺ արտահերթ նստաշրջան և կառաջարկի ԲՀԿ-ին, ինչպես նաև ՀՅԴ-ին ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ այդ նախաձեռնությունը: Ի վերջո «Ժառանգության» վարչության անդամ Ռ.Հակոբյանը համաձայնության եկավ ոստիկանների հետ այն հարցում, որ եթե վերջիններս մեքենաների պաշարումը վերացնեն, ապա ցուցարարներն էլ կբացեն փողոցները: Այդպես էլ եղավ` ժամը 18: 40-ի սահմաններում ոստիկանները վերացրեցին շրջափակումը, որից հետո ցուցարարները «Հաղթանակ» ու «Ժառանգություն» վանկարկելով փակված տարբեր փողոցներից միացան իրար և դարձյալ մի կարճ հանրահավաք տեղի ունեցավ:
Հ.Գ. Երեկ Հայ ազգային կոնգրեսը այս առիթով հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Այսօր` վաղ առավոտից խուլ փակված են Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանական պոստեր են դրվել նաև քաղաքից դուրս եկող մայրուղու վրա: Խնդիրը վրացական պետհամարանիշերով մեքենաների տերերի` դեպի Երևան երթը և Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք անցկացնելը խոչընդոտելն է: Ոստիկանությունը, սույն գործողության հետ կապված, պաշտոնապես ոչ մի օրինական հիմք չի կարողանում մատնանշել: Մենք դատապարտում ենք վարչախմբի կողմից մարդու հանրահայտ՝ ազատ տեղաշարժվելու և հավաքներ անցկացնելու իրավունքի այս բացահայտ ու ցինիկ ոտնահարումը: Դրանով նա ոչ թե իր ուժն է ցուցադրում, այլ վախը, որ նրան պատել է մասնավորապես վերջին շրջանում. մի կողմից՝ այլ երկրներում բռնատիրությունների դեմ համաժողովրդական շարժումների ծավալման, մյուս կողմից` Հայաստանում նորանոր սոցիալական շերտերի քաղաքական ակտիվացման հետ:
Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել նաև այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլև տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երևան ուղևոր չտեղափոխել:
Հանձնարարություն է տրված ամենուր խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը: Վարչախումբն այնքան է սարսափած Հայ ազգային կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքից, որ պատրաստ է հանրապետությունով մեկ կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը: Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ արգելքները հաղթահարելու համար: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այդօրինակ դեպքերի, անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով»:
«Ժամանակ» օրաթերթ