Հետևեք լուրերին նաև Արմավիր News-ի կայքում:

Ֆիլիպ Քրոուլի. Մեզ մտահոգում է այն, ինչ կատարվում է լրագրողների հետ Թուրքիայում

Տեղադրվել է10:56 AM

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Փիլիպ Քրոուլին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Վաշինգտոնն ամենայն ուշադրությամբ հետևում է Թուրքիայում լրագրողների ձերբակալությունների ընթացքին:
«Հատուկ մեկնաբանություն չունեմ, բայց կարող եմ ասել հետևյալը. Այն, ինչ տեղի է ունենում Թուրքիայում լրագրողների հետ, մեր մտահոգությունն է առաջացրել»,- ըստ թուրքական «Anka» լրատվական գործակալության` ասել է Քրոուլին:
Հիշեցնենք, որ Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեն լրագրողների հետ հանդիպմանն ուղերձ էր հղել թուրքական իշխանություններին` ասելով, թե մեկ լրագրողներ են կալանավորում, մեկ` մամուլի ազատությունից խոսում: Ակնարկն այդ ակնհայտորեն վերաբերում էր ընդդիմադիր ուղղվածության «Odatv» լրատվական կայքի գրասենյակում և ղեկավարության բնակարաններում իրականացված խուզարկությունների ու ձերբակալություններին:
Ի պատասխան Ռիկարդոնեի այդ դիտողությանը` Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության փոխնախագահ Հուսեյն Չելիքն էլ հայտարարել էր. «Դեսպանները չպետք է խառնվեն մեր պետության ներքին գործերին: Դեսպանների համար հատկացված ոլորտ կա և գծված սահման: Կլինի ԱՄՆ դեսպանը, Ռուսատանի կամ մեկ այլ պետության, նշանակություն չունի, նրանք բոլորն էլ պետք է չանցնեն այդ սահմանը»:
Պետքարտուղարության խոսնակը վերահաստատել է Ռիկարդոնեի խոսքերը` ասելով. «Մենք կանգնած ենք այդ խոսքերի հետևում»:

Share |

Գովազդ